Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Երևանն ու Թբիլիսին կհամագործակցեն ռազմական կրթության ոլորտում

Երևանն ու Թբիլիսին կհամագործակցեն ռազմական կրթության ոլորտում
17.07.2015 | 10:52

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Նա նշել է, որ հայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը: «Բրյուսելում ես հնարավորություն ունեցա հանդիպելու իմ հայաստանյան գործընկերոջ հետ, պայմանավորվածություն ձեռք բերեցինք հաստատել համագործակցության նոր ուղիներ և հարաբերությունների նոր ձևաչափեր: Այս այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը մեր ռազմական ուսումնական հաստատությունների միջև փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով»՝ նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը: Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է փոխանցել Հայաստան այցելելու ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը:

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ